0 comments

Our website is launched! indielibertines.net

If you wonder why instead of an album review you are reading this, then I think it's time to tell you...
Our website is launched: indielibertines.net
Welcome to our home and we hope you enjoy it ;)

 


0 comments

Blur - 13 (March 15, 1999)

For English scroll down
Հայերեն (Armenian)


Միշտ բարդ է գրել այն խմբերի մասին, որոնց չափից շատ ես սիրում, որպեսզի անկողմնակալ լինես, խմբեր, որոնք մի ամբողջ ժամանակաշրջան են զբաղեցրել քո կյանքում, ունեցել են մեծ ազդեցություն երաժշտական ճաշակիդ ձևավորման և հենց ՔՈ ձևավորման վրա: Այո', ես եղել եմ և հաճախակի եմ կրկին ընկնում Blur-ի “տակ”, որովհետև նրանք պարզապես անդիմադրելի են իրենց այդ հրաշալի մեղեդիներով, սուր և հեգնական բառերով, ստեղծագործական ֆանտազիայով և իրենց ունակությամբ միշտ Blur և միայն Blur մնալու: Ինձ միշտ թվում է, որ Blur լսողը մի քիչ տարօրինակ, զարգացած և լավ դաստիարակված մի ուսանող է, որին, սակայն, մի փոքր ազատություն տալու դեպքում նա բոլորին խելագարության կհասցնի, Բրիտանացի տիպիկ, այսպես կոչված, միջին դասի ներկայացուցիչ, ում հետ հենց իրենք, Blur-ի անդամեներն անընդհատ ասոցացվում էին: Blur-ը երբեք այնքան Blur (լղոզված, խավար) չի լինում, որքան, երբ խոսքը գնում է նրանց երաժշտության մասին. Blur-ը և Song 2 է` իր այդքան ճանաչված who-hoo-ներով, որ քեզ վրա անսահման դրական էներգիա է տարածում, և' “անհաղորդասեր” ու զգայուն Coffee & TV, և' ծիծաղելի ու անսահման հումորային Parklife-ը և կատարյալ գորիքային Հնդկաստանի բույրով Out of time-ը…Եթե խոսենք Դեյմոնի և Գրեհեմի անհատական նախագծերի մասին էլ, դեռ ավելի կխճճվենք…

Այս բոլոր տրամադրությունները միտված են քեզ պատրաստելու Blur-ի երևի թե ամենաէքսպերիմենտալ ալբոմի` 13-ի, մեկնաբանմանը: Այն իր մեջ է ներառել Գրեհեմի ողջ ազատությունը, Դեյմոնի ողջ անկեղծությունը, Ալեքսի ողջ միստիկան և Դեյվի ամբողջ “դրայվը”: Սա արվեստի մի մասնիկ է, որ կարող է տեղադրվել թանգարանում` որպես երաժշտական հրաշքների հանրագիտարան ծառայելով և’ դասական երաժշտություն ուսումնասիրող ուսանողների, և’ ամենաարմատական պանկերի համար: Եվ ինչպես է այն սկսվում..ամենահրաշք սիրային բալլադով Tender, որ ես երբևէ լսել եմ…որքան թախիծ և լավատեսություն կա Դեյմոնի նուրբ վոկալում, որ միաձուլվում է հոգևոր երգչախմբի ձայներին` ուղղելու ամենագեղեցիկ ձոնը սիրուն` օրհնելով և քաջալերելով այն` անկախ նրանից` ինչքան ցավ այն կարող է բերել իր հետ… Blur-ի կատարելապես տարբեր կողմն է բացահայտվում խեղաթյուրված և խենթ Bugman-ում, որտեղ Գրեհեմը պարզապես իր կիթառի հոգին հանում է մինչև վերջ. իսկապես նյարդային կիթառային մի ներխոժում, որ ավարտվում է Դեյմոնի բարձր և արձագանքող վոկալով: Coffee & TV… Այս երգի մասին ժամերով կարող եմ խոսել…Այնքան անկեղծ իր հրաշալի բառերով, Blur-ի լավագույն բառերից մեկը, և ոչ պակաս հրաշալի ու հուզիչ տեսահոլովակով: Այն հատկապես այն պահերին է պետք լսել, երբ քեզ մենակ և լքված ես զգում ու հայացքդ դարձնում ես դեպի այն միակ քո հանգրվանը, որին կարող ես ասել. տար ինձ հեռու այս վատ ու մեծ աշխարհից և համաձայնվիր ամուսնանալ ինձ հետ, որպեսզի ամեն ինչ նորից սկսենք...
Իսկ հետո կրկին սկսվում են Դեյմոնի խելագար ու թունոտ աղաղակները Swamp Song-ում, որոնք կարծես ձեռք են առնում այն նույն սերը, որն այդքան սրբությամբ գովերգվում էր վայրկյաններ առաջ … 1992….ես այդ ժամանակ ընդամենը 7 տարեկան էի, դպրոց էի գնում առաջին անգամ և չէի էլ կարող մտածել, որ այսպիսի երգ կա` հենց այդ թվականի անվամբ…Շատ դեպրեսիվ և հիասթափված մի երգ, որ կարծես տիեզերքում անկշռության մեջ թափառել լինի…իսկ հիմա դու պետք է քո փափուկ բազմոցից դուրս թռչես և սկսես Դեյմոնի հետ կրկնել B.L.U.R.E.M.I –ի աբսուրդ բառերը, որոնք ուղեկցվում են մուլտ հերոս Scrooge McDuck-անման ձայներով...Battle սկսվում է տիեզերական հնչյուններով, շատ պսիխոդելիկ է և ինձ հիշեցնում է Coldplay-ի երգերից: Դեյմոնը ցանկանում է կռվել ինչ-որ մեկի հետ` հավանաբար խեղդելու այն ցավը, որ զգում էր կորցրած սիրո պատճառով: Mellow song, այնքան հուզիչ` անկախ մռայլ բառերից, որ սկսում է Գրեհեմի նուրբ կիթառով և Դեյմոնի նուրբ երգեցողությամբ այն մասին, որ ինքը գիլյոտին է.. և այնուհետև էլեկտրական կիթառն ու հարվածայիններն են “քայլերգով” մտնում` ձուլվելով միջնադարյան կլավեսինին. այսպիսի աներևակայելի համակցությունը կարող էր ապշեցնել ցանկացածին, բացի Blur լսողներից: Trailerpark-ը մեկ այլ տարօրինակ երգ է, որ նույնիսկ հիփ-հոփի և լաունջի տարրեր ունի: Caramel…նա կրկնում է զառանցանքի մեջ ես պետք է լավ լինեմ… այնքան ցածր, որ քեզ ակամայից թվում է, թե դա միայն քո գլխում է լսվում, որ դա իրական չէ, այլ քո անգիտակցական եսն է շշնջում քո ուղեղին, որպեսզի այն շարունակի ապրել, գոյատևել…այս զառանցանքն ավարտվում է էլեկտրական "դիսթորշնով"` կարծես քեզ արթնացնելով հիպնոսից: Այն սահուն հոսում է և դառնում Trimm Trabb, երբ դու կրկին ինքնամոռացության մեջ ես հայտնվում …Դեյմոնի այդ սպանիչ “ս”-երը “This juSt the way it is”-ի մեջ պարուրում են միտքդ և դու հայտվնում ես ուժեղ կիթառային ճնշման, իսկ վերջում `դաշնամուրային սահող հնչյունների ազդեցության տակ: Իսկ հետո No Distance Left to Run…դու կրկին զգում ես այն նույն ցավը, ինչ Դեյմոնը իր կոտրված սիրո համար և դրան հաջորդող կյանքի ընթացքի հետ հաշտվող բառերը, որտեղ Դեյմոնը հուսով է, որ նա մեկի հետ է, ով նրան ստիպում է զգալ, որ կյանքը կենդանի է …Անբացատրելի ազդեցիկ մի երգ բլյուզային կիթառով, որ կարծես նվագում է սրտիդ լարերի վրա: Տեսահոլովակը ևս բացառիկ է. նկարահանված, երբ խմբի տղաները քնած են: Optigan-1 ներդաշնակ է ավարտն է ազդարարում այս պատմություն-ալբոմի իր եկեղեցական զանգերով և ռետրո մեղեդիով: Ահա այն…13…13 երգեր`լի սիրով, կրքով, զառանցանքով, ատելությամբ, տխրությամբ, ցավով և… կյանքով:
Blurrված, Մանու

English

It’s always hard to write about bands you love too much too be unbiassed, bands that have been whole epochs in your life, have had impact on the formation of your musical preferences and generally on YOU! Yes, I have been and usually again “get under” Blur because they are just irresistible with their wonderful melodies, ironic and witty lyrics, creativity that makes their works art masterpieces and their ability to always stay Blur and only Blur no matter what they do...I always imagine Blur listener being a little bit weird, intelligent student, very well-grown up but when given freedom blows everybody’s mind out, a typical British so called middle-class representative which Blur themselves were associated with so often. Blur is never as blur as when it comes to defining their music: it is both Song-2 with so branded “who-hoo”s pouring overwhelming positive on you, and unsociable, tender Coffee & TV, funny and endlessly satiric Parklife and perfect instrumental Indian scented Out of time …If we consider Damon’s and Graham’s solo projects things will get even more complicated!
All these moods prepare you for their probably most experimental album 13, which has grasped all of Graham’s freedom, Damon’s honesty, Alex’s mystification and Dave’s drive. This is an unbelievable piece of art that could be placed in a museum to serve as encyclopedia into wonders of music both for classical music students and inveterate punks. And how it starts…with the best love ballad Tender I have ever heard in my life…so much sorrow and optimism in Damon’s fragile vocal united with gospel singing the most beautiful ode to love blessing and encouraging it no matter how painful it might be. One of the Blur’s best songs ever… A radically different edge of Blur is discovered in distorted and crazy Bugman where Graham just tortures the guitar to the last extent; a really nervous guitar invasion that ends up with Damon’s high and echoed vocal. Coffee & TV… I can talk of this song for hours… So solemn with its wonderful lyrics one of the best made by Blur and not less wonderful and touchy video that is just so cuuuuuuuuuute! It is perfect for moments when you feel alone and abandoned thinking of your last resort person, singing Take me away from this big bad world and agree to marry me so we can start all over again. And again we fall into the crazy acrimonious howls of lewd Damon in Swamp Song seeming to mock at the love holiness as if it wasn’t him singing of it so gently and profoundly a few seconds ago. In 1992..I was just 7 years old, going to school for the first time and never thought that of a great song existing with that year’s name… A very depressive and disappointed song that seems a wandering in weightlessness somewhere in the space…

You need to spring off your soft seats again and yell with Damon absolutely absurd lyrics of B.L.U.R.E.M.I under the sounds reminding you of the cartoon hero Scrooge McDuck muttering....crazy...
Battle starts with space sounds, is in general very psychedelic and I don't know why recalls Coldplay's music in my mind. Damon is eager to battle someone here probably for the pain he felt then for his lost love. Mellow song, so lovely despite the dark lyrics, starting with Graham’s playing softly and Damon's singing softly about that he's a guillotine... and then the electronic guitars and drums “march in” with a medieval harpsichord; such an unimaginable mixture that can shock anyone but Blur listeners. Trailerpark is another weird song with hip-hop and even lounge elements mumbling all the time: I'm a country boy I got no SoulDon't sleep at night, the worlds growing oldI lost my girl to the Rolling Stones.
Caramel…He repeats in fever I’ve gotta get better… so inaudible that you suddenly start thinking it’s just in your head, that it’s not real what you hear, like your unconscious ego hypnotizes your brain to survive, to go on...this fever ends up with electronic distortion as if awakening you from the hypnosis. It smoothly flows into Trimm Trabb a song where you sink into oblivion…Damon’s wonderful “s” of “This juSt the way it is” echoes in your mind until you find yourself under the onset of the strong guitar rolling and ending piano gliding…And then…again you feel all the pain of Damon’s love break up and the subsequent humility hoping that at least she is with someone who makes her feel that this life is aliveNo Distance Left to Run, an unexplainably touchy song with a bluesy guitar playing on your heart strings. And the video is incredible: shoot when the band is sleeping.
Optigan-1 is such a suitable ending to all this story-album with church bells ringing and some retro melody whistling…
So here it is…13…13 tracks of pure passion, fever, love, hatred, grief, pain and… life!
p.s. Oh, I used so much dictionary today to grasp the intellectual music world of Blur and present it to you the way i feel it in words and without them...


Blurredly, Manu


1 comments

Placebo - Without You I'm Nothing (October 12, 1998)

 For English scroll down

 Հայերեն (Armenian)

Խոսել Placebo-ի մասին, նշանակում է հասկանալ, թե ինչքան ասելու բան կա, որ նույնիսկ բառերն են պակասում: Այ դրանից ավելի ես խճճվում ու քեզ մի քիչ էլ մեղավոր զգում: Այդ պատճառով ես հիմա կօգտվեմ այն փաստից, որ մինչև այժմ այս խմբի մասին ոչ մի փոստ չունենք մեր բլոգում ու կսկսեմ ամենաշաբլոն տեղից` ծանոթանանք խմբի կազմի հետ ու ընթացքում երևի ես էլ հունի մեջ կընկնեմ: Այսպես.

Խումբը ստեղծվել է Անգլիայում 1994 թվականին, անդամներ` Բրայան Մոլկո, Սթեֆան Օլսդալ, Սթիվ Հյուիթ (մինչ 2007 թվական): Մի րոպե, կանգ ենք առնում. ի՞նչ 94 և ի՞նչ Անգլիա։ Դուք երբևէ խորացե՞լ եք խմբի հիմնադիր համարվող Բրայանի կենսագրության մեջ։Ես արել եմ, ու հասկացել, որ ուղղակի չեմ հաշտվում այն մտքի հետ, որ խումբի ծննդավայրը որևէ կոնկրետ երկիր է` ֆիքսված տարեթվով… չէէէ, չէ: Իսկ եթե գրենք Փլեսիբո` կազմավորվել է Մոլկոյի հոգում, ինքը` սատանան էլ չգիտի թե երբ… Սա արդեն բանի նման է:

Ու իսկապես, երբ սկսում ես լսել երգերը, հասկանում ես, որ դրանք այնքան ինքնատիպ ձեռագիր ունեն, որ ակամայից մտածում ես, թե խումբը ամենաքիչը Բրայան Մոլկոյի բնավորության այն թաքնված գծերից մեկն է եղել, որը նրա մոտ բացահայտվել, չէ, գլուխ է բարձրացրել թատերական քոլեջում սովորելու տարիներին: Այո, նա հաստատ որոշել էր դերասան դառնալ, հուսախաբ անելով ծնողներին: Բայց դե երաժշտոությունն ավելի ուժեղ գտնվեց…դեռևս դպրոցից ծանոթ Ստեֆանի հետ պատահական հանդիպումն էլ էդտեղ ու խումբը պատրաստ է: 1996-ին թողարկեցին դեբյուտային ալբոմը, որին հիմա չենք անդրադառնա: Կենտրոնանանք երկրորդ` Without You I'm nothing-ի վրա:

Սիրում եմ լսել Մոլկոյի` դեռահաս, իր նման չկողմնորոշված, մի քիչ նյարդային ելևէջներ ունեցող ձայնը, առավել ևս երբ դրսում երգերին շատ համահունչ ցուրտ աշնանային քամին է սուլում, իսկ քնելու ցանկություն բոլորովին չկա: Այդ ժամանակ վերցնում ես հին ու… դե չեմ կարող ասել բարի ալբոմը, ու սկսում նշումներ անել, թե որ երգն է հորինված կերպարներով ու թեմայով, որը ուղղակի վերցված տղաների անձնական կյանքից: Հիմա էլի անունը պետք է տամ. Բրայանը պարզապես ջանք ու եռանդ չի խնայել արտացոլելու իր ապրելակերպը, որը ձեռք էր բերել դերասանական վարպետության հետ, այսինքն` ապրել որքան հնարավոր է տարօրինակ, ունենալ տրագեդիկ սիրավեպեր, հայտնի չէ թե ում հետ և որտեղ անել այն բանից, օգտագործել շատ կոսմետիկա, ունենալ Լեդիբոյ մականուն (հայերենով շատ տիպիկ հնչում է աղջիկպարոն), պետք եղած դեպքում մելանխոլիայի մեջ լինել առաջինը. . . բաայց, մյուս կողմից էլ ունենալ գլխապտույտ հաջողություն առաջացնող ստեղծագործություններ, լինել սիրված: Մեկ-մեկ չափից դուրս սիրված, այնքան որ մի շարք անվայել զանգերից հետո թողնված հաղորդագրությունը վերցրել են Բրայանի ինքնապատասխանիչից, վրան երգ հավաքել, անունը կնքել Evil Dildo ու ներառել ալբոմի մեջ` որպես փոխադարձ սիրո ապացույց դեպի երկրպագուները:

Այդպես, հիմա առաջին սինգլը` Pure Morning - հրաշալի սառնասիրտ ձայնով նկարագրում է ընկերոջը ու ընկերությունը, բայց լրիվ իր տեսակետից ու իր համար: Թողարկվելուց հետո դարձել է հիթ, չնայած որ կարող էր պատահել չընդգրկվեր ալբոմի մեջ: Առաջին երգը որ լսել եմ նրանցից, ու հիշում եմ, այն ժամանակ որակեցի որպես արձագանք ինչ-որ բանի:

Երկրորդ սինգլ. You Dont Care About Us. քննադատում է իր ու ընկերուհու բարդ փոխհարաբերությունները, էլ ոնց կլինի, չի մոռանում նշել նրա սանձարձակ բնավորությունը, որը շատ հնարավոր է տարիքից է գալիս (Its your age). ամեն դեպքում բարի հնչյուններ ու ռիթմիկա ունի, որոնք էլ երգը դարձնում են սիրելի:

Every Me and Every You. հրաշալի մի երգ, նույնիսկ երգելդ է գալիս. . . վերցնես երևակայական գիթառդ ու միանաս նրանց, կամ ասենք ուղևորվես տանիքներում համերգ տալու:


Brick Shithouse - Մի քիչ աղավաղված է սկսում, բայց էլի ալբոմի այն քիչ երգերից է, որտեղ ոչ թե մելանխոլիա կա, այլ ստիպում է զգալ տակտը ու մղում շարժվելո: Պարզապես ուշադրություն մի դարձրեք վերնագրին: Ախ, սիրում եմ այս կարգի կեղտոտ դռայվը: Նման մի երգ է նաև Scared of Girls-ը:


Without You Im Nothing - Այստեղ ամբողջովին թախիծն է պատում հոգիդ, անկախ քեզանից սկսում ես տխրել: Չգիտեմ ինչու, մտածում եմ, որ երգը գրվել է հայլու առաջ նստած` քնաբեր հաբերի սրվակը ձեռքին(չեմ ուզում մտածել, որ ուրիշ հաբեր կարոող են լինել). . խորհրդավոր լռություն, որը հանկարծ ճեղքվում է Բրայանի մահացու ձայնով արտասանված tick-tock, tick, tick, tick tock-ից:

Տղա (էլ անունը չտամ), կամ այդտեղ դու ինքդ քեզ ինչ ես համարում, միթե հենց քո մսին ես երգում, բառախաղ ես արել, Luxemburger queen-ից ստացել ես Burger Queen. . . գոնե մի քանի մանրամասներ բաց թողնեիր: Այ այսքան անկեղծ ու սիրելի ալբոմ ունեն, որը իմ կարծիքով պետք է լսել ճիշտ հերթականությամբ` ամբողջական տպավորություն ստանալու համար: Նույնիսկ մի քիչ թույլ նյարդեր ունեցող անմեղ երկրպագուն կարող է ընկնել կերպարային ազդեցության տակ, անհավասար կտրելով մազերը, եղունգները սև գույնով ներկելով. . սա լավագույն դեպքում, բայց հարկավոր է կանգ առնեմ, չհասնեմ վատագույն դեպքերին, թե չէ բոլորս կդառնանք Փլեսիբոիստ:

English


To speak about Placebo means realize how much can be said that even words are not enough. It confuses you and makes you feel guilty. But I will take advantage of the fact that there is no post yet about this band in the blog and will start form the easiest part-getting to know the band staff and hopefully will get into the taste during that.

The band was formed in the UK in 1994 by Brian Molko, Stefan Olsdal and Steve Hewitt (until 2007). Wait a minute please; what 94 and what England? Have you ever gone deep into the band’s founder’s Brian’s bio? I have and can’t bear that the band’s “birthplace” is a very specific place with a fixed date. No, no, no…What if we write: Placebo, formed in Molko’s soul, Satan knows when? This is already more trustworthy. And indeed, when you start listening to the songs you realize that they are so unique that you can’t help thinking the band was one of Brian’s secret characteristics that has been discovered in him during his years of studying at the theatrical college. Yes, he had definitely decided to become an actor disappointing parents. But the music appeared to be stronger…already at school he occasionally met Stefan and the band was ready! In 1994 the debut album was released that we won’t be discussing now. Let’s concentrate on the second album Without You I’m Nothing.

I like listening to Molko’s teenager, not decided and nervous voice, especially when a corresponding to the songs autumn cold wind blows outside and I don’t want to sleep. Then you take the old (can’t say and kind) album and start making notes about what song is inspired by invented personages and theme and which is just taken from the guys lives. Again BrianBrian has put so much effort in revealing his lifestyle which he got together with the actor’s technique. That is to live as weird as possible, have tragedy romances, have relations God knows when and with whom, use lots of cosmetics, have a nickname “Ladyboy” (it sounds very typical in Armenian))) when needed get into melancholy the first… and on the other hand have songs that bring unbelievable success, being loved. Sometimes even too loved, so much that even messages received after a few uncensored calls were used in a song called Evil Dildo that was included in the album as a proof of love towards the fans.

Now the first single, Pure Morning -where with a wonderfully cold voice a friend is described but from his point of view and for himself. It became a hit though it might even happen not to be included in the album. This is the first song I heard from Placebo and remember I decided to myself that it was a reply to something.

Second single is You Don’t Care About Us where the complicated relations with his girlfriend are criticized, not forgetting to mention her naughty character that is most probably reasoned by her age (It’s your age). However, it has positive sound and rhythm that make the song a beloved one. Every me And Every you is a great song making you sing along, take your imaginary guitar and join them to give concerts on roofs. Brick Shithouse starts in a little bit distorted way but again is one of the album’s few songs that instead of driving you into melancholy makes you feel the rhythm and move. Just don’t pay attention to the song title. I love this kind of dirty drive! A similar song is Scared of Girls.

Without You I’m Nothing - here a grief covers all your soul and you become sad unconsciously. I don’t know why I think that the song was written sitting in front of a mirror holding a bottle of soporific drugs in hands (don’t want to think that they might be other drugs). . a mystical silence that is being torn with Brian’s killing voice pronouncing tick-tock, tick, tick, tick, tock.

Hey boy are you singing about yourself? You have made a wording with making Burger Queen out of Luxemburger queen…couldn’t you miss even a small detail? Here they are, with their honest and beloved album which songs should be listened to according to their turn to get an overall overview. Even the weak-nerved fans may fall under the impression of the personage cutting his hair wrongly, dying the nails black… this in the best case but I need to stop now not to talk about the worst cases otherwise we will all become Placeboists.


0 comments

Joy Division - Unknown Pleasures (June 15, 1979)

For English scroll down


Հայերեն (Armenian)

Երաժշտասերների մեծ մասը միանգամից հիշում են խարիզմատիկ վոկալիստ Իան Քըրտիսի ողբերգական ինքնասպանության ցնցող պատմությունը, երբ խոսում ես Joy Division խմբի մասին…Բայց իրականում սա սովորական մի տղայի պատմություն չէ, ով երազում էր ռոք աստղ դառնալ և այնուհետև ինքնասպան լինել 23 տարեկան հասակում` անմահանալու պատմության մեջ: Իրականում երաժշտությունն է, որ առանձնացնում է այս խմբին, և դա է, որ պետք է մխվի մարդկանց հիշողության մեջ և դարձնի նրանց անկրկնելի ու բացառիկ երաժշտության պատմության մեջ:
Ուրախություն թե՞ դեպրեսիա… Չես կարող մետաղադրամի այս երկու կողմերը տարանջատել, երբ խոսքը Joy Division խմբի երաժշտության մասին է: Իանի թավ վոկալը ևս մի նախապայման է ավելի շատ դեպրեսիվ, քան լավատեսական մթնոլորտի ստեղծման համար: Բայց սա նրանց երաժշտության միայն մի դեմքն է: Unknown Pleasures ալբոմն իսկապես հնարավորություն է տալիս բացահայտելու երաժշտության նախկինում անհայտ և չզգացված կողմերը:
Բոլոր երգերն, անկախ նրանից, թե ինչ տրամադրություն են հաղորդում, կրում են ահագնացող, մոտեցող ինչ-որ բանի շունչն իրենց մեջ: I remember nothing-ը այդ երգերից մեկն է` այնքան սառը և սարսռեցնող: Երբ լսում եմ այն, կարծես զգում եմ` ինչպես է ծուխը բարձրանում խոնավ գետնից և ուրվականները պարում մթության մեջ: We were strangers, for way too long

Երևի թե
Day of the Lords
ամենից “անկումային”, բայց միաժամանակ հրաշալի երգերից մեկն է ալբոմում` ստիպելով քեզ մտածել կյանքի անիմաստության և ցավի անվերջանալի շրջապտույտի մասին, երբ միայն մի հարց է մնում գլխումդ. երբ է այս ամենն ավարտվելու (“Where will it end?”) Digital-ն իր ռիթմիկ կիթառի ինտրոյով դեպրեսիային վերջ կդնի, հատկապես, երբ Իանի վոկալն է ներխուժում: Եվ այդ վարակիչ բասը, որ միշտ առկա է երգում կարծես հետևելով քեզ անընդհատ…Սկսելով տիպական ռոքնռոլլային հարվածայիններով` Disorder
-ը շատ “դրական” կիթառային սոլոյի է անցնում և նույնպես ընդհանուր առմամբ վերելքային տրամադրություն ունի:
Shadowplay
ալբոմի առավել ճանաչված և “ջղային” երգերից է, քանի որ երգի բառերն արտասանելիս Իանը կարծես ապտակում է, ծեծում է դրանցով: Եվ, իհարկե, “պտտեցնող” կիթառային սոլոն այնքան լավն է:
Շատ դեպրեսիվ և այդ տրամադրությունն ուժեղացնելու միտված նաև մոնոտոն Candidate-ում Իանը կարծես շշնջում է գերեզմանից, ինչ-որ մի անդրերկրյա տեղից, իսկ խորիմաստ բառերը կարծես սղոցում են ուղեղդ.


Oh, I don't what made me,
What gave me the right,
To mess with your values,
And change wrong to right…

I tried to get to you,
I tried to get to you,
I tried to get to you.
I tried to get to you.

Insight-ը ալբոմի “ամենապայծառ” երգերից մեկն է երաժշտական առումով` սկսելով շատ կենսախինդ հարվածայիններով և “հրազենային ձայներով”, որոնք “կրակում են” բազմիցս ողջ երգի ընթացքում: Ընդհանրապես, Joy Division-ի երաժշտությունն ունի շատ համապատասխան ֆոնային ձայների գործիքավորում, որ համապատասխան մթնոլորտ են ձևավորում յուրաքանչյուր երգի համար:
Interzone,
ալբոմի ամենակարճ երգն է, որ սկսում է Led Zepelin-ի Kashmir-ը հիշեցնող “աղաղակներով”, իսկ հետո վերածվում հոյակապ բլյուզային կիթառային սոլոյի:
Ալբոմի լավագույն երգերից մեկն, ըստ իս
, New Dawn Fades իր հրաշալի ինտրոյով, որ իսկապես ներթափանցում է հոգիդ, երաժշտություն, որ կարելի է հավերժ լսել: Եվ, իհարկե, բառերը, որ մխրճվում են ուղեղդ.


It was me, waiting for me,
Hoping for something more,
Me, seeing me this time, hoping for something else

Կարծես հին վեսթերններից պոկված Wilderness ինձ հիշեցնում է Iggy Popp-ի Passenger հիմնականում երևի թե Իանի վոկալի պատճառով: Այն խորիմաստ և կրոնական թեմայով ներշնչված երգ է:
She’s lost control -ը պարզապես անդիմադրելի է և անբացատրելի հիպնոտիկ ազդեցությունն ունի` խենթացնելով և ստիպելով պարել ներվային հիսթերիայի մեջ. ամենալավ երգերից մեկը, որ երբևէ լսել եմ:
Joy Division-ը իսկապես անդերգրաունդ է, այնքան անդերգրաունդ, որ դու տառացիորեն զգում ես քեզ կամրջի տակ նստած, ավերակ պատերով շրջապատված, իսկ կողքովդ կեղտաջուր է հոսում, այնքան խորն է, որ ունակ է քո մեջ գրելու ձիրք արթնացնել, այնքան հասուն է և այնքան երիտասարդ միևնույն ժամանակ: Նրանց երաժշտությունը չունի պիտակներ և սահմաններ, այն քո ներքին ճիչն է կամ շշնջոցը, երբ անչափ տխուր ես կամ երջանիկ…


English

Most of the music listeners first recall the striking story of the charismatic lead vocalist
Ian Curtis’s tragic suicide when they think of Joy DivisionBut that is not an average story of a guy who desired to become a rock star and then die at the age of 23; the story is much deeper and it is the music here that sets them apart and makes them unique and irreplaceable in the history.
Joy or depression? You can’t separate these both sides of one coin if you talk about their music. Ian’s hollow and deep voice is a prerequisite for creating an atmosphere of a more depressive rather than optimistic mood. But that’s only one face of their music.
Unknown Pleasures
will make you discover really unknown and previously unfelt sides of what music can be like.
All the songs no matter what mood they have always create the feeling of approaching disaster.
I remember nothing
is one of those songs so very cold and shivering. Each time I listen to it I feel the smoke rising up from wet floors in the darkness where the ghosts dance in a sinister circle… We were strangers, for way too long…

Day of the Lords is really one of the most downward and beautiful songs making you think of senseless life and endless circle of pain with just one question left: where will it end? Digital with its fast rhythmic intro guitar will leave no place for depression especially when Ian’s “yelling” crawls in. And Peter Hook's this catchy bass always present in the song hunting you is so cool!...Starting with typical rock’n’roll drums Disorder gets then very positive guitar intro and has the mood of rise in overall.
Shadowplay
is one of the most famous songs of the album and the angriest one probably as while pronouncing the words Ian seems as if hitting or kicking with them. And of course the “spinning” guitar solo is really great.
Very depressive and monotone to strengthen the overall mood
Candidate
has Ian’s voice whispering as if from grave, from somewhere underground while profound lyrics swirl the mind:

Oh, I don't what made me,
What gave me the right,
To mess with your values,
And change wrong to right…


I tried to get to you,
I tried to get to you,
I tried to get to you.
I tried to get to you.

Insight is one of the brightest songs in the album in terms of the sound starting with the very live drums and “firing gun sounds” “shooting” the song form time to time. In general Joy Division’s music always has very corresponding sounds in the background that shape the right atmosphere for each song.
Interzone,
the shortest song starts with yelling that reminds of the Led Zepelin’s Kashmir then flows into great bluesy guitar solos in the background.
One of the best songs in the album to me is New Dawn Fades with its wonderful intro that really gets through you, music I think I could keep on listening to forever. And these great lyrics literally sticking to your mind:


It was me, waiting for me,
Hoping for something more,
Me, seeing me this time, hoping for something else

As if cut from old westerns Wilderness reminds me of Iggy Popp’s Passenger because of Ian’s vocal. It is a very profound and religiously affected song.
She’s lost control
is impossible to resist as this song has an inexplicable hypnotic impact on listeners and really drives you mad and makes you dance in a nervous hysteria, one of the best songs I have ever heard.
Joy Division is really underground, so “underground” that you can literally find yourself lying under a bridge with crappy walls around and dirty water pouring along, it is so profound that you may suddenly discover your writing poems skill inspired with their lyrics, it is so mature and so young at the same time. Their music has no labels and no limits it is just your inner scream and whisper when you feel grief or real joy…


0 comments

Kasabian - Live In Cologne (October 28, 2009)

For English scroll down.


Հայերեն (Armenian)




Ես մի չգրված օրենք ունեմ. մի տեղ գնալուց հետս անպայման պետք է վերցնեմ քարտեզ: Բայց հաշվի առնելով, որ այս անգամ մենակ չէի, դեռ ավելին, մի մարդու հետ, որը Քյոլնում մի հազար անգամ եղել է, տպեցի մենակ երթուղին առանց քարտեզի:
Հետևանքներն իրենց զգացնել տվեցին արդեն Քյոլնի մոտակայքում, երբ պարզվեց, որ, հերիք չի` սխալ տեղ ենք դուրս եկել մայրուղուց, դեռ մի հատ էլ վերանորոգումներ են ճանապարհին, ու Google Maps-ի երթուղին այլևս չի կարող մեզ օգնել: Երկար-բարակ մտածելուց հետո պարզ դարձավ, որ բացող խմբին բաց ենք թողնելու, իսկ Քյոլնի փողոցները շուրջ մեկ ժամ մեքենայով չափչփելուց հետո պարզ դարձավ, որ եթե չկենտրոնանք, ուրեմն Kasabian-ին էլ կարելի է հրաժեշտ տալ:
Սիրում եմ քեզ, Քյոլն, տրամվայի քո կայարաններով, որտեղ կարելի է գտնել եթե ոչ քաղաքի, ապա գոնե տրանսպորտային քարտեզը: Քանի որ նույն ակումբում մի անգամ էլ էի եղել, ապա հիշում էի մոտակա մետրոկայարանի անունն ու այնտեղից ճանապարհը դեպի ակումբ: Եվ այսպես, մենք արդեն ունեինք պլան (էն իմաստով չէ, հեհե): Այն գործեց անթերի:
Երբ մի կերպ մեզ ներս գցեցինք Քյոլնի Live Music Hall ակումբ (որը բավական մեծ տարածք է ընդգրկում ու միիիիի փոքր հիշեցնում է Հռոմի Circolo Degli Artisti ակումբը), պարզվեց, որ Ճիշտ ժամանակին ենք հասել. բացող խումբն արդեն վերջացրել էր, ու այն ձանձրալի ընդմիջումն էր, երբ գործիքներ են փոխում, ու ակումբի երաժիշտները “ձայնաստուգում” են անում (soundcheck): Իհարկե, մի-մի բաժակ գերմանական գարեջուր (մմմմ), և խցկվում ենք ամբոխի մեջ ու գրավում լավ էլ կենտրոնական դիրք: Չհաշված, որ գերմանացիները լավ էլ բարձրահասակ են, մնացածը նորմալ էր, չնայած մեկ-մեկ ստիպված էի ձգվել, կանգնել ոտնաթաթերիս, բայց տեսադաշտս լավ էլ բաց էր (ամեն դեպքում հաջորդ անգամ պետք է էնպես անել, որ չուշանալ, էդքան բան: Հա, մեկ էլ պետք է Քյոլնի նորմալ մեծ ու մանրամասն քարտեզ առնել):
Այսպես ասենք. Kasabian-ի երաժշտությունն ինձ համար երբեք հիշվող չի եղել: Նորմալ չեմ հիշել ոչ մեղեդիները, ոչ բառերը, ոչ էլ երգերի վերնագրերը, բայց էն խմբերից է, որոնք միշտ անհասկանալի կերպով քեզ ձգում են: Դա էր պատճառը, որ որոշեցի գնալ համերգին: Միգուցե պատճառը նաև այն էր, որ մոտիվացիա էի փնտրում ավելի խորանալու նրանց երաժշտության մեջ ու, ինչու ոչ, խմբին ավելի լավ հասկանալու ու սիրելու. դե, կողմնորոշվելու, էլի: :Դ
Եվ այսպես, բրիտանական պոֆիգիստության հերթական և վառ օրինակը` Kasabian-ը բեմի վրա: Առաջին հնչյունները, որ լսվեցին, էլեկտրոբասինն էի: Ի դեպ, հենց դա է հանդիսանում խմբի այցեքարտը: Վոկալիստը` Tom Meighan-ը, կաշվե երկար բաճկոնով էր, որի տեսքը մեզ ակամայից ավելի բրիտանական էր տրամադրում (չնայած էլ ուր ԱՎԵԼԻ, երբ կողքիդ ավելի շատ մաքուր անգլերեն ես լսում բրիտական ակցենտով (վաաախ), քան գերմաներեն):
Պարող մարդիկ, ովքեր երբեմն հայտնում էին նաև քո գլխավերևում, օդում սավառնող բաժակներ, որոնք քեզ ապտակում են գարեջրի մնացորդներով ու.. լրիվ ուրիշ մասսա: Հիմնականում ավելի հասուն, ոչ դեռահասներ, բայց լրիվ ինդիի մեջ, կեդերով, կիպ շալվարներով ու հայտնի ինդիական սանրվածքով: Էս մասսան իմ սրտով էր: :Ճ
Դե էլեկտրոբասն իր գործն արեց. մասսան վառվեց մի այլ կարգի: Հետաքրքիր մի բան. այս խմբի երաժշտության մեջ բացակայում է մեղեդայնությունը: Նրանց ամբողջ դրայվը կայանում է հենց դրայվի, այսինքն բասի ու բիթերի մեջ:



Բայց էլ ավելի հետաքրքիր էր այն ասոցիացիան, որն առաջացավ իմ գլխում` կապված Oasis-ի ու Guy Ritchie-ի հետ: Oasis-ի հետ ասոցիացիան կապված էր էն պոֆիգիստության հետ, որի մասին նշեցի վերևում: Չկար անմիջականությունը, ամեն դեպքում, ես դա չզգացի, չնայած հիանալի ժամանակ անցկացրի, երաժշտությունն էլ իմն էր ու գերազանց: Դա մեկ: Իսկ Գայ Ռիչիի հետ կապված ասեմ, որ ողջ համերգի ընթացքում մտքումս պտտվում էին ռեժիսորի ֆիլմերից հատվածներ, ու հասկացա, որ եթե Snatch-ի նման մի կինո էլ որոշի նկարել ռեժիսորը, անպայման պիտի խմբին հրավիրի soundtrack գրելու: Kasabian-ի մաֆիայոտ մեղեդիները ԼՐԻՎ Ռիչիի փախած սցենարների համար են ստեղծված (ստեղծվելու):
Դրայվոտ երգերի կողքին խումբն ավելի բալլադային երգեր էլ նվագեց, որոնք, մեղմ ասած, տրանսի մեջ էին գցում: Նկատել եմ` մի քիչ արևելյան մոտիվներ ունեն: Համ էլ անընդհատ նույն թեման կրկնող բասն ու կիթառը հիպնոսացնում են ուղեղդ: Ու երբ ամեն ինչ ուղեկցվում է գժանոց լուսային էֆեկտներով, արդեն մոռանում ես` ով ես կամ ինչ ես...
Համերգը գնահատում եմ գերազանց ու հասկանում, որ պետք է կենտրոնանալ առաջին ալբոմի վրա, ինչն էլ անում եմ ՀԵՆՑ ՀԻՄԱ:

Մաֆիայոտ, Գայա

ՀԳ. Համերգի երկրորդ հատվածում Թոմն ի վերջո հանեց իր կաշվե բաճկոնը: Բրիտանացիներն էլ են մարդ ու մեկ-մեկ շոգում են: :Դ

ՀՀԳ. Ցավոք, էս անգամ շապիկ չգնեցի: :Չ



English



There is an unwritten rule for me: always take or print a map when you are going somewhere. But considering the fact that this time I wasn’t alone but with a person who has been in Köln for thousand times already, I printed out only the “getting direction” guide.
As a result, already somewhere near Köln we realized that we took the wrong exit from the highway plus there are constructions on the road and the direction guide from Google Maps wouldn’t help this time. Now it was clear that we were going to miss the opening band. And afterwards, driving in the streets of Köln for one hour, we realized that if we don’t think of a concrete plan, then we are going to miss Kasabian, too!
I love you, Köln, your tram stations where you have if not city map, then at least transport map. Considering that I have been to the venue once already I knew the nearby metro station name and the way from the station to the club. So, now we have a plan. And we executed the plan perfectly!
When we rushed into Live Music Hall (which is quite big and reminds me a bit of Circolo Degli Artisti in Rome), we found out that we are just in time! There was this annoying break after the opening band, when the club technicians are changing the instruments and doing soundcheck. Of course, a glass of German beer  (mmm), and then we go directly into the crowd, taking a central position. Not counting the fact that German people are quite tall, everything was quite fine, although I had to stretch sometimes to see the stage more clearly (next time I need to get before the concert starts, that’s it! And yes, I need to buy a big detailed map of Köln).
Let’s say, Kasabian’s music was never memorable for me. I don’t remember their tunes, lyrics or song titles usually. But they are a kind of a band that attract you in a strange way. That was the reason why I decided to attend this concert. Perhaps the other reason was that I was searching for a motivation to dig into this band’s music and, why not, know them better and like them more.
And so, another example of British “I don’t care”. The first tunes ever heard on the concert were coming out from the electro bass. This is kind of a visit card for the band. The vocalist – Tom Meighan was wearing long leather jacket, which was making your mood more British (I said more British? Hell, there was more pure British English talk all around (mmm), than German!).
Dancing people who sometimes appear up your head, flying cups in the air which slap you with beer.. and totally different crowd! Mostly mature people, not teenagers, totally indie fashion, sneakers, slim pants and indie hairstyle. I loved this crowd! :)
Well, electrobass did what it should: the crowd was on fire! Interesting fact: Kasabian music is not melodic. Their drive is in the drive itself, I mean, in bass and beats.



But there was something that was more interesting: an association with Oasis and Guy Ritchie. It reminded me of Oasis because of this “I don’t care” style. There was no close connection with the audience, at least I didn’t feel it, although I spent a great time, and the music was mine and perfect! Next, about Guy Ritchie: during the show I had all this famous scenes from Guy Ritchie films in my mind, and I realized that if the director decides to shoot another film in the style of the Snatch, he has to invite Kasabian to write soundtrack for it. Kasabian’s music in maphia style is just made (will be made) for the crazy scenarios of Guy Ritchie!
In the same row with drive Kasabian played some ballad-like songs, which were driving you into trance. I noticed, they have some eastern elements in the music. Besides that the repeating bass and guitars are hypnotizing your mind. And when everything is accompanied with crazy light show, you forget who or what are you...
The show was perfect and now I realize, that I have to concentrate on the first album. And I am doing it right NOW!

Maphially, Gaya


PS. In the second half of the show Tom took of his leather jacket off. British are people, too, and they are hot sometimes: :D
PPS. Bought no T-shirt this time :(


1 comments

Muse - The Resistance (September 14, 2009)

For English scroll down.

Հայերեն (Armenian)


Ասել, որ այս ալբոոմը շատ երկար էր սպասված, նշանակում է ոչինչ չասել: Ամիսներ առաջ, երբ արդեն հայտնի էր թողարկման օրը, օդի մեջ մի տեսակ Մյուզաշարժ նկատվեց: Իսկ ընդհանրապես երբ սկսվեց սեպտեմբերը յուրաքանչյուր իրեն հարգող Մյուզասերի (չեմ ուզում օգտագործել ֆանատ բառը) մոտ սկսվեց օրերի հետ հաշվարկ: Իսկ 14-ին մարդիկ միմյանց բարևի փոխարեն ասում էին MUSE: Հետո` ԼՌՈՒԹՅՈՒՆ, այդ առումով, ի զարմանք ձեզնից շտերի (երևի), նույնիսկ մեր բլոգում էր լռություն տիրում, բաաա: Իսկ մոտ մի շաբաթ անց մյուզամանյակները  բաժանվեցին երկու բանակների: Ի՞նչ պատահեց սիրելիներս (խոսքս ուղղված է ընդդիմախոս բնակին), չէ՞ որ նախօրոք ասվել էր, որ սա դասականորեն տարբերվելու է մյուս ալբոմներից, ուրեմն էլ ինչու՞ եք բողոքում, թե` “նրանք մեզ, ի՞նչ է, ձե՞ռ են առնում”: Ճիշտ է, ալբոմը որոշ հատվածներում դասական-սիմֆոնիկ ինչ-որ բան է հիշեցնում, բայց դա այնքան էլ սարսափելի չէ (սարսափելի դեռ չեք տեսել): Երևի նրանց հոգում կուտակվել է մի բան, որը առանց օրկեստրի արտահայտել հնարավոր չէ, ու բազմաթիվ երաժշտական գործիքների առկայությունը ականջ շոյող է (իիիիինչ, էտպես մի նայեք. Մյուզի դեպքում մեզ վերամբարձ խոսքեր կարող ենք թույլ տալ): Այնուհանդերձ ալբոմը դռայվ, արագություն էլ ունի, թախիծ էլ, կոնկրետ ինձ համար լաավ էլ Մյուզական է: Հիմնական թեման Սերն է` իր բոլոր դրսևորումներով: Եվ այսպես` The Resistance.


ՈՒուուուու… ապստամբու՜մ ենք ՄՅՈՒԶի հետ, որպեսզի չաղլիկ կատուները սրտի կաթված ստանան, հասկանում եք, էլի, փոխաբերական իմաստով. Uprising–ը շատ ըմբոստ ու ոգևորող երգ է` համապատասխան հնչողությամբ, իրենց իսկ ոճով, երգի մեջ մի տեսակ հնչողություն կա (կարծեմ դա ստեղնաշարային գործիքով է արվում), որը ձեր հիշողության մեջ կզուգորդվի նրանց Bliss երգի հետ: Մեկը ես, մինչ ալբոմը լսելը վախենում էի, որ բացումը կարվի United States of Eurasia-ի կարգի ինչ-որ երգով, որը ինքնին հիանալի, դրական երգ է` կոչված համախմբելու մարդկանց` համընդհանուր խաղաղության ու միասնության կոչ, բայց երևի կհիասթափվեի, եթե Uprising-ը չբացեր ալբոմը… Բայց թողնենք սա: Ա՜հ, եթե հիշում եք մենք United States of Eurasia-ի մասին բլոգում առանձին մեկնաբանություն ունենք… Հաշվի առեք, խնդրեմ:
Ալբոմի համանուն երգը` Resistance. մեկն այն երգերից , երբ կա արագ ռիթմ, բայց միևնույն է, թախծոտ է. խոստովանեմ, երբ առաջին ու… հաջորդող մի քանի անգամները լսեցի, աչքերս լցվեցին: Սիրո պատմություն է, երբ այնպես է ստացվում,որ հերոսները վերջում իրենց սիրո պատճառով պետք է անընդհատ փախուստի մեջ լինեն… տխուուր է :Չ Բայց իի՛նչ զիլ կհնչի մեծ մարզադաշտում.. է՜խ: Իսկ տխրության ամպերը իր հրաշք հնչողությամբ կցրի Undisclosed Desires-ը, այնքանով, որ շատ հնարավոր է` նույնիսկ քթի տակ կմռմռացնեք.

I want to reconcile the violence in your heart,
I want to recognize your beauty is not just a mask…

Guiding Light – խեենթացնող սոլո գիթառը ու Մեթյուի hoooooooo, hooooo, Mhooooo Haaaaaaaaa-ն…. պատկանում է մարզադաշտում զիլ հնչողություն ապահովող երգերի կատեգորիային, երբ հազարավոր երկրպագուներ շունչները պահած կվայելեն այն: Unnatural Selection` երբ նորից փիլիսոփայում է ՄՅՈՒԶԸ: Լսեք միայն, երգը սկսում է երգեհոնով. սկզբում ձեզ կպատկերացնեք եկեղեցում (!?) հետո հանկարծ գլխապատառ դուրս կթռչեք ու վազքով կընկնեք փողոցները, կհասնեք մի բարձր կետի ու ամբողջ աշխարհին կգոռաք. ”Ես ճշմարտությունն եմ  ուզու՜մ”:
MK Ultra. Սա մեր իմացած Մյուզն է` ահավոր դռայվով, հրաշալի գործիքավորմամբ ու էլի մտածելու տեղիք տվող մտքերով:
I Belong to You` օհհ, փշաքաղվում ես, երբ սկսում ես ուշադիր լսել ու հասկանում, որ սա ամենաիսկական սիրո խոստովանություն է, այն ամենը, ինչ Մեթը չի կարողացել արտահայտել ուղղակի խոսելով: Այս երգով նա զուգահեռներ է տարել իր կյանքի ու Camille Saint-Saёn“Սամսոնը և Դալիլան” օպերայի միջև…. Փաստրեն շատ խոսակցությունների առիթ է տվել, սկսած` թե ինչքան վատ է արտասանում ֆրանսերեն հատվածը, վերջացրած նրանով, որ այս երգը Մեթյուն գրել է իր սիրուն` Gaia Pօlloni-ին, չնայած` որ նա դա չի ընդունում: Ամեն դեպքում, եթե չխորանանք նրանց կյանքի մեջ ու երգին նայենք ուղղակի, ուրեմն սա ռոքի ու օպերայի աշխարհի ամենացնցող կատարումն Է: Իսկ վերջում մեզ սպասում են իսկական օրկեստրային երեք կատարումներ` Exogenesis: Symphony, Part 1; 2 ; 3: Դժվարանում եմ առանձին-առանձին մեկնաբանել երգերը. պարզապես այս երեքը միասին հանգիստ կարող են մինի օպերա լինել… Ամեն դեպքում իմ սիրելի հատվածը երրորդն է, բայց երեքն էլ ՀՐԱՇԱԼԻ են:
Այո, հիմա շատերդ կասեք, որ այս երգերը այնքան էլ (մեղմ ասած) կապ չունեն ինդի ռոքի հետ, բայց, հարգելինե’րս, սա ՄՅՈՒԶն է:

Շատ Մյուզալի` Գայանե







English

Just to say that the album was long-waited means to say nothing. Many months ago, when the date of release was known, a Muse-movement started. And when September came every Muse listener (just don’t want to use the word “fan”) started a countdown. And on September 14 everybody was saying “Muse” instead of “hi”. Then – a silence. To your surprise (maybe) even our blog was silent. And then a week later musemaniacs were divided into 2 armies. What has happened, dears (I’m talking to the opposite army)? It was said before that this one will be “classically” different from all the others. So why are you complaining, “Are they kidding us?” Yes, that’s true, the album is classical-symphonic in a whole, but that’s not really awful (you haven’t seen awful things perhaps yet). Maybe there was something in their souls that they just couldn’t express without an orchestra, and the sound of these instruments is really so joyful for ears (yesss, in case of Muse we can afford ourselves to say such beautiful things). Anyway, the album has also drive, speed, sorrow.. For me it’s really Musey. The main subject is Love – with all its expressions. And so, The Resistance.


Whoooo.. We are rising with Muse for fat cats having a heart attack, well, you know, not literally. Uprising is a really brave and exciting song with a strange sound (keyboard sound perhaps). This song will remind you of Bliss. As for me, before I’ve heard the album I was afraid that it will open a song similar to United States Of Eurasia. It’s indeed a great and positive song which can gather people for peace and unity but I think I would be disappointed if the opening track wasn’t Uprising. But let’s leave it now. Ah, if you remember we have another comment about United States Of Eurasia in our blog: count this, please.
The track with the same name as the album – Resistance. One of those songs that really have a drive but are really sad. I tell you, when I heard it for the first and the next times, I was crying. It’s a love story where the heros have to run away in the end. How would this sound in a big-big stadium...
The clouds of sadness will be gone when it comes to Undisclosed Desires just because of the fact that you are going to sing along:

I want to reconcile the violence in your heart,
I want to recognize your beauty is not just a mask...

Guiding Light – the guitar that is driving crazy and Matthew’s Hooooooo, hooooooo,Mhooooo Haaaaaaaa... It belongs to the category of stadium-songs when thousands of fans will enjoy this song holding their breaths. Unnatural SelectionMuse does phylosophy again. Just listen to it: is starts with organ: you will imagine yourself in a church (!?) then you will run out like hell, run through the streets reaching a high point and scream to the world: “I want the truth!”.
MK Ultra: this is the Muse you know – with drive, awesome arrangement and many thought coming along.
I Belong To You – Ohhh, it’s really scary when you listen to it attentively and realise that it’s a realy an expression of love, everything that Matt couldn’t just say in words. This is a parallel between his life and Samson and Dalila opera of Camille Saint-Saёn. Many rumours about this, starting from how his French is really bad, ending with the fact that he devoted the song to his love – Gaia Polloni, although he doesn’t accept this. In any case, if we stop digging in their lives and take the song itself, then it’s the best rock/opera performance.
And in the end we have 3 really orchestral pieces - Exogenesis: Symphony,Part 1; 2; 3. It’s really hard to comment on these 3 songs, they could be 3 mini operas on their own. Well, my favourite one is the third, although all the tree are really awesome!
Yes, most of you would say that these songs are not really the thing we call indie rock. But, dears, this is Muse!

Very Musey - Gayane


0 comments

Silversun Pickups - Carnavas (July 25, 2006)


For English scroll down


Հայերեն (Armenian)



Երբ ինձ նման մելոմանը հագեցած օրվա վառ տպավորությունների ներքո համառորեն չի կարողանում քնել, հուսահատված մեկ-երկու "գրո'ղը տանի" ՚է նետում անհայտ ուղղությամբ ու գնում անձնական օգտագործման երաժշտադարանը թափ տալու: Ու գնացի: Հետո հարց առաջացավ` ի՞նչ լսել: Մեկ էլ տեսնեմ ձայնադարանիս մի անկյունից իր մեծ-մեծ կլոր աչքերով ինձ է նայում երեք տարեկան մի փոքրիկ` Silversun PickupsCarnavas ալբոմը: Իսկ ինչու՞ ոչ, շատ էլ լավ տեղին է:
Ամեն անգամ նրանց լսելուց մտածել եմ` տեսնես խմբի անդամներից որի մոտ է առաջինը եկել խումբը ստեղծելու գաղափարը, հը՞ն, բերեք` ճակատը համբուրեմ: Օրիգինալորեն առանձնանում են ամեն ինչով` վոկալով, ոճով, տեքստերով, իրենց բաս կիթարիստուհիով, ինչու չէ նաև պահվածքով (չնայած ես ի՞նչ իմանամ` համերգներին ինչ վարք են դրսևորում), մի տեսակ թվում է, որ եթե խմբի անդամները հենց հիմա հայտնվեն կողքիդ ու ոչինչ չանեն, միևնույն է` երաժշտություն կլսվի: Ինչ-որ շատ համախմբված են, իսկական թիմի տպավորություն են թողնում:
Իսկ ալբո՞մը... ալբոմը ինչ... անմիջապես զգացվում է, որ իրենց առաջին, ինչպես վիկիպեդիան է ասում “full-length” (լիամետրաժ) ալբոմն է: Շատ մեծ ջերմություն է գալիս ալբոմից, հավանաբար եռանդով են աշխատել դրա վրա: Հնչողության մեջ առաջինը ականջդ կզարկի կիթառի “կեղտոտ դզդզոցը” և Բրայանի փափուկ ու տաքուկ վոկալը, որին մեկ-մեկ ուղեկցում է Նիկկիի ոչ պակաս քնքուշ ձայնը:
Հենց սկզբից ալբոմը բացում է մի շատ թափանցիկ, "մաքուր" հայերենով ասած "վազդուշնի" երգ` Melatonin-ը, որը միանգամից զգացնել է տալիս, որ չէ, քնքուշ ձայնին չխաբնվեք, դուք դեռ չգիտեք, թե մեր գլխում ինչքան տաօրինակ մտքեր են ծագել, նստել ենք ու բավականին դժվար մարսվող երգեր ենք գրել: Այ երևի հենց դա ինձ կստիպի, որ ես ձեզ շատ չեմ տանջի ու առանձին-առանձին չեմ կենտրոնանա բոլոր երգերի վրա... Well Thought Out Twinkles, Checkered Floor, Little Lover's So Polite, Future Foe Scenarios` հոգիդ լցնող ձևով ամեն տեսակ տարօրինակություններ, վերջում` "ամեն ինչ կարգին Է" ...Մի՞թե... Այ այստեղ էլ չեմ համբերում Lazy Eye-ը...



Սա շատ հանգիստ կարող էր լինել խմբի միակ երգը, միևնույն է` հենց այս երգով նրանց միշտ կհիշեին... ինչքան բնորոշ է իրենց: Հիշում եք, այս երգը նույնիսկ մի քանի ամիս առաջ Alternative ռադիոհաղորդման ֆոնային երաժշտությունն էր (սա հատկապես հայ ընթերցողների համար :Ճ): Ձեզ երևի մեկ էլ մի բան կզարմացնի. այս բոլոր երգերի կողքին ի՞նչ գործ ունի Three Seed-ը, սա մյուսներից ավելի առանձնանում է իր հանգիստ ոճով:
Ըհդհանրապես ալբոմը լի է տանջող ռիթմիկայով, դռայվով, բայց միաժամանակ այնքան մելանխոլիկ է, որ ակամայից դառնում ես ալարկոտ: Այսինքն, ցանկալի է լսել ուրբաթ գիշերներին:



Հ.Գ. Միացյալ Նահանգները պետք է հպարտությունից ուռի այսպիսի ինդի խումբ "ՙթողարկելու" համար: Ունենայի մեկ միլիոն դոլլար, կկիսվեի նրանց հետ:


English

When a meloman like me being fed up with crazy impressions of the day desperately tries to sleep but cannot manage, he/she shoots “Damn it!” to nowhere for several times and then goes to dig music library. So did I. But here’s the question: what to listen to? Then I see a 3 years old child looking at me with wide open eyes from a corner: that’s Carnavas of Silversun Pickups. Hmm, why not?



Everytime I hear this band I start to think whose idea was to create a band, huh? I would kiss that guy’s forehead. They are unique with everything: vocals, style, lyrics, bass player, why not, the behaviour (although I have never seen them live). It seems that if the band members appear next to you right now doing nothing, you will hear music anyway. They look like a real band, a team.
What about album?.. Hmm, about the album: it’s clear from the beginning that it’s their first, as Wikipedia says, full-length album. It’s so warm, probably they were working realy hard on this record. The first thing you hear in the record is the dirty buzz of the guitars and Brian’s velvet and warm vocal, that sometimes is accompanied by Nikki’s sweet voice. The album is starting with a very transparent, full of air track – Melatonin, telling you immediately that you don’t have to trust the sweet sound, that you don’t even know how many strange ideas came to their minds, sitting down and reacording quite not-easy-listening songs. That will make me decide not to torture you by describing each and every song…



Well Though Out Twinkles, Checkered Floor, Little Lover’s So Polite, Future Foe Scenarios, filling your soul in a strange way, at the end: “it’s alright”… Really?... And here I’m really impatient: Lazy Eye!.. This could be the band’s one and only song: everyone would remember this band with this song. It’s so Silversun Pickups! Remember, this was also a background music for Alternative Radio Show (this is especially for readers from Armenia).
One more thing that could surprise you: what is doing Three Seeds in the line with other songs? This is complitely different with its calm mood!
In general, album is full of torturing rhythms, drive, but at the same time it’s so melancholic, that it makes you lazy. So wanted especially for Friday nights!

PS. United States should be very proud of producing such an indie band. If I had million dollars, I would share it with the band!