If you wonder why instead of an album review you are reading this, then I think it's time to tell you...
Our website is launched: indielibertines.net
Welcome to our home and we hope you enjoy it ;)
For English scroll down
Եվ ինչպես է այն սկսվում..ամենահրաշք սիրային բալլադով Tender, որ ես երբևէ լսել եմ…որքան թախիծ և լավատեսություն կա Դեյմոնի նուրբ վոկալում, որ միաձուլվում է հոգևոր երգչախմբի ձայներին` ուղղելու ամենագեղեցիկ ձոնը սիրուն` օրհնելով և քաջալերելով այն` անկախ նրանից` ինչքան ցավ այն կարող է բերել իր հետ… Blur-ի կատարելապես տարբեր կողմն է բացահայտվում խեղաթյուրված և խենթ Bugman-ում, որտեղ Գրեհեմը պարզապես իր կիթառի հոգին հանում է մինչև վերջ. իսկապես նյարդային կիթառային մի ներխոժում, որ ավարտվում է Դեյմոնի բարձր և արձագանքող վոկալով: Coffee & TV… Այս երգի մասին ժամերով կարող եմ խոսել…Այնքան անկեղծ իր հրաշալի բառերով, Blur-ի լավագույն բառերից մեկը, և ոչ պակաս հրաշալի ու հուզիչ տեսահոլովակով: Այն հատկապես այն պահերին է պետք լսել, երբ քեզ մենակ և լքված ես զգում ու հայացքդ դարձնում ես դեպի այն միակ քո հանգրվանը, որին կարող ես ասել. տար ինձ հեռու այս վատ ու մեծ աշխարհից և համաձայնվիր ամուսնանալ ինձ հետ, որպեսզի ամեն ինչ նորից սկսենք...
որ սկսում է Գրեհեմի նուրբ կիթառով և Դեյմոնի նուրբ երգեցողությամբ այն մասին, որ ինքը գիլյոտին է.. և այնուհետև էլեկտրական կիթառն ու հարվածայիններն են “քայլերգով” մտնում` ձուլվելով միջնադարյան կլավեսինին. այսպիսի աներևակայելի համակցությունը կարող էր ապշեցնել ցանկացածին, բացի Blur լսողներից: Trailerpark-ը մեկ այլ տարօրինակ երգ է, որ նույնիսկ հիփ-հոփի և լաունջի տարրեր ունի: Caramel…նա կրկնում է զառանցանքի մեջ ես պետք է լավ լինեմ… այնքան ցածր, որ քեզ ակամայից թվում է, թե դա միայն քո գլխում է լսվում, որ դա իրական չէ, այլ քո անգիտակցական եսն է շշնջում քո ուղեղին, որպեսզի այն շարունակի ապրել, գոյատևել…այս զառանցանքն ավարտվում է էլեկտրական "դիսթորշնով"` կարծես քեզ արթնացնելով հիպնոսից: Այն սահուն հոսում է և դառնում Trimm Trabb, երբ դու կրկին ինքնամոռացության մեջ ես հայտնվում …Դեյմոնի այդ սպանիչ “ս”-երը “This juSt the way it is”-ի մեջ պարուրում են միտքդ և դու հայտվնում ես ուժեղ կիթառային ճնշման, իսկ վերջում `դաշնամուրային սահող հնչյունների ազդեցության տակ: Իսկ հետո No Distance Left to Run…դու կրկին զգում ես այն նույն ցավը, ինչ Դեյմոնը իր կոտրված սիրո համար և դրան հաջորդող կյանքի ընթացքի հետ հաշտվող բառերը, որտեղ Դեյմոնը հուսով է, որ նա մեկի հետ է, ով նրան ստիպում է զգալ, որ կյանքը կենդանի է …Անբացատրելի ազդեցիկ մի երգ բլյուզային կիթառով, որ կարծես նվագում է սրտիդ լարերի վրա: Տեսահոլովակը ևս բացառիկ է. նկարահանված, երբ խմբի տղաները քնած են: Optigan-1 ներդաշնակ է ավարտն է ազդարարում այս պատմություն-ալբոմի իր եկեղեցական զանգերով և ռետրո մեղեդիով: Ահա այն…13…13 երգեր`լի սիրով, կրքով, զառանցանքով, ատելությամբ, տխրությամբ, ցավով և… կյանքով:
And again we fall into the crazy acrimonious howls of lewd Damon in Swamp Song seeming to mock at the love holiness as if it wasn’t him singing of it so gently and profoundly a few seconds ago. In 1992..I was just 7 years old, going to school for the first time and never thought that of a great song existing with that year’s name… A very depressive and disappointed song that seems a wandering in weightlessness somewhere in the space…
No Distance Left to Run, an unexplainably touchy song with a bluesy guitar playing on your heart strings. And the video is incredible: shoot when the band is sleeping.
Խոսել Placebo-ի մասին, նշանակում է հասկանալ, թե ինչքան ասելու բան կա, որ նույնիսկ բառերն են պակասում: Այ դրանից ավելի ես խճճվում ու քեզ մի քիչ էլ մեղավոր զգում: Այդ պատճառով ես հիմա կօգտվեմ այն փաստից, որ մինչև այժմ այս խմբի մասին ոչ մի փոստ չունենք մեր բլոգում ու կսկսեմ ամենաշաբլոն տեղից` ծանոթանանք խմբի կազմի հետ ու ընթացքում երևի ես էլ հունի մեջ կընկնեմ: Այսպես. 
Insight-ը ալբոմի “ամենապայծառ” երգերից մեկն է երաժշտական առումով` սկսելով շատ կենսախինդ հարվածայիններով և “հրազենային ձայներով”, որոնք “կրակում են” բազմիցս ողջ երգի ընթացքում: Ընդհանրապես, Joy Division-ի երաժշտությունն ունի շատ համապատասխան ֆոնային ձայների գործիքավորում, որ համապատասխան մթնոլորտ են ձևավորում յուրաքանչյուր երգի համար:
Insight is one of the brightest songs in the album in terms of the sound starting with the very live drums and “firing gun sounds” “shooting” the song form time to time. In general Joy Division’s music always has very corresponding sounds in the background that shape the right atmosphere for each song.
